ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

ԵՐԿՈՒ ՆԵՄՐՈՒԹՆԵՐ. աստվածներ և հրաբխային լիճ, Տիգրանակերտ, Վան (5 օր)

ԵՐԿՈՒ ՆԵՄՐՈՒԹՆԵՐ. աստվածներ և հրաբխային լիճ, Տիգրանակերտ, Վան (5 օր)

 

Տուրի տեւողություն
5 օր, 4 գիշեր


Համառոտ նկարագրություն
Երվանդունի ծագումով Անտիոքոս արքան՝ Տիգրան Մեծի ենթական, նույն երազանքն ուներ, ինչ մայրական կողմից իր նախնի Ալեքսանդր Մակեդոնացին՝ միավորել Արևելքի և Արևմուտքի ժողովուրդները և մշակույթները. ✔️ Կոմմագենե թագավորությունում նա իրականացրեց այս երազանքը և անմահացրեց իրեն Արամազդի, Անահիտի և Վահագնի կողքին: ✔️ Մշո դաշտն արևելքից պատսպարող առասպելական Նեմրութ հրաբուխը հայտնի է իր լճերով և լեգենդներով, որոնցից մեկի համաձայն՝ այստեղ էր գտնվում հսկաներից ⚡️ Նեմրութ-Բելի գահը: Երթուղու մեջ են իհարկե Աղթամար կղզին և ✔️ Տիգրանակերտ, Վան, Բայազետ, Անի, Կարս քաղաքները:

✅ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Դեպի Նեմրութ պանթեոն Նարեկավանքը տուրեր է իրականացրել դեռևս 2008 թվականից: Ճամփորդե՛ք պատմա-մշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության, ամենակիրթ և հոգատար գիդերի հետ:

  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Մուշ
    Նեմրութ
    Դատվան կամ Վան
    Բայազետ կամ Կարս

Ուղևորության ծրագիր.

Օր1

Ճանապարհ, որ սկսվում է Երևանից և հասնում է մինչև Մուշ

  • Շրջայց Կարս քաղաքում ◻️
  • Կարսի բերդ ◻️
  • Առաքելոց եկեղեցի◻️
  • Վարդանի կամուրջ◻️
  • Բասենի դաշտ ◻️
  • Հովվի կամուրջ ◻️
  • Մուշ քաղաք ◻️
☀️ Վաղ առավոտյան Երևանից շարժվում ենք դեպի հայ-վրացական սահման: Պատմական Ջավախքի տարածքում կարճ կանգառից հետո կշարունակեք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Կհատենք սահմանը՝ հայտնվելով Արդահանի մարզում ու ալիքոտ ☘️ Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափով ճանապարհը մեզ կհասցնի Բագրատունյաց մայրաքաղաք Կարս: Կարսում կշրջենք միասին՝ տեսնելով հռչակավոր Կարուց բերդը, Եղիշե Չարենցի տան ավերակները, 10-րդ դարում կառուցված Առաքելոց եկեղեցին և քաղաքի՝ յուրօրինակ ճարտարապետությամբ կառուցված շենքերն ու շինությունները: Հրաժեշտ տալով Կարսին՝ Բասենի դաշտով կշարունակենք ճանապարհը դեպի ☘️ Մուշ: Մինչև Մշո դաշտ հասնելը՝ կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի վրա կառուցված Հովվի կամրջի մոտ: Գիշերակաց Մուշում:ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Տիգրիս գետի ափերով... Մշո դաշտից դեպի Նեմրութ

  • Մուշ ◻️
  • Սուլուխի կամուրջ ◻️
  • Արածանի գետ ◻️
  • Սասունի լեռներ, Տիգրիս գետ ◻️
  • Դիարբեքիր. Սուրբ Կիրակոս գործող եկեղեցի ◻️
  • Եփրատ գետ ◻️
☘️ Առավոտյան շրջայց կկատարենք պատմությամբ հարուստ Մուշի հայկական թաղամասում՝ տեսնելով Սուրբ Մարինե եկեղեցու կիսաավերակը: Հրաժեշտ կտանք Մուշին, ու Մշո դաշտով ճանապարհը կհասցնի մեզ ջրառատ Արածանի գետի ափ, որտեղ դեռևս կանգուն է 9-րդ դարին թվագրվող պատմական Սուլուխի կամուրջը: Մի փոքր հանգստանալուց հետո ճանապարհը մեզ կհասցնի Տիգրիսի ափին կառուցված Դիարաբեքիր-Ամիդ քաղաք, որտեղ կտեսնենք ինչպես քաղաքի պարիսպները, այնպես էլ քաղաքի հայկական հետքերից մեկը՝ ⛪️ Սուրբ Կիրակոս եկեղեցին: Երեկոյան կհասնենք Նեմրութ: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր3

Հեթանոսական աստվածները սպասում են մեզ. շարժվում ենք դեպի Վանա լիճ

  • Նեմրութ լեռան պանթեոն (UNESCO) ◻️
  • Տիգրանակերտ ◻️
  • Բաթմանի կամուրջ◻️
  • Բիթլիս քաղաք և բերդ ◻️
  • Գիշերակաց Դատվանի կամ Վանի հյուրանոցում ◻️
Վաղ առավոտյան կբարձրանանք Նեմրութ լեռան պանթեոն, որտեղ կանգնեցված են ⚡️ Արամազդի, Անահիտի, Վահագնի և Միհրի հսկա արձանները: Ապա կշարունակենք ճանապարհը դեպի Տիգրան Մեծի կառուցած ☀️ Տիգրանակերտ քաղաք, որտեղ դեռ կանգուն է պարիսպների մի փոքր մասը: Ապա կհասնենք ☘️ Բիթլիս և կտեսնենք հայտնի բերդը: Գիշերակաց Դատվանի կամ Վանի հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր4

Վանա լճի ափին... Վերադարձ Այրարատ աշխարհ

  • Նեմրութ-Սարակն լեռ ◻️
  • Վանա լիճ. Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի ◻️
  • Վանա բերդ, կատուների բուծարան◻️
  • Բերկրիի ջրվեժ ◻️
✨ Բարձրանում ենք առասպելական Նեմրութ հրաբուխ. այստեղ է Նեմրութի չտեսնված կրատերային լիճը՝ մեծությամբ 2-րդն աշխարհում: Ժամանակին այս վայրը թաքստոց է եղել շատ հայ ֆիդայիների համար: Ապա շարժվում ենք նավարկելու ☘️ Վանա լճով, կտեսնենք Աղթամար կղզին ու ⛪️ Սուրբ Խաչ եկեղեցին, կբարձրանանք Վանի բերդ, կտեսնենք Վանա կատուներին, ապա կկանգնենք ու կվայելենք Բերկրիի ջրվեժի գեղեցկությունը: Ժամանում և գիշերակաց Բայազետի կամ Կարսի հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր5

Մեր առջև հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին է... Անիից Երևան

  • Մայրաքաղաք Անի◻️
  • Անիի Մայր Տաճար◻️
  • Սուրբ Փրկիչ, Առաքելոց ◻️
  • Տիգրան Հոնենց, Գագիկաշեն եկեղեցիներ ◻️
  • Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ ◻️
Առավոտյան Բայազետ և Իգդիր քաղաքներով կանցնեք և կհասնենք երբեմնի ծաղկուն ✝️ մայրաքաղաք Անի: Անիի ավերակներում պտույտի ընթացքում կտեսնենք դեռևս կանգուն և կիսաավեր մեկ տասնյակի հասնող եկեղեցիներ ու շինություններ: Պտույտից հետո ☘️ Ծովակն Հյուսիսո լճի ափով կհասնենք թուրք-վրացական սահման: Վերադարձ Երևան:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
520 ապր. 202424 ապր. 2024132'000 դրամՀավաքվում է
527 ապր. 20241 մյս. 2024132'000 դրամ
54 մյս. 20248 մյս. 2024132'000 դրամ
511 մյս. 202415 մյս. 2024132'000 դրամ
518 մյս. 202422 մյս. 2024132'000 դրամ
525 մյս. 202429 մյս. 2024132'000 դրամ
51 հնս. 20245 հնս. 2024132'000 դրամ
58 հնս. 202412 հնս. 2024132'000 դրամ

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: